Mina Hotel ֊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինա հյուրանոցային համալիրը գտնվում է Գորիս քաղաքում: 

Հյուրանոցն ունի X համար, որոնք ըստ տեսակի բաժանվում են․

  • Մեկտեղանի
  • Մեկտեղանի դելյուքս
  • Երկտեղանի
  • Երեքտեղանի
  • Ընտանեկան

Ընդհանուր առմամբ հյուրանոցը կարող է տեղավորել Y քանակի հյուր։

Հասցե։ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Մաշտոցի 169
Հեռ։ hotelminagoris@gmail.com
+374 (99) 03-01-19
+374 (284) 3-01-19

Նրանք, ովքեր ցանկանում են գիշերել Գորիսում, պետք է անմիջապես գտնեն Մինա հյուրանոցի մասին տեղեկատվություն համապատասխան հարթակներում։

Այն առաջարկում է գին֊որակ համադրության հրաշալի տարբերակ, ունի բարձրակարգ սպասարկում, ինչպես նաեւ Զանգեզուրյան ոճի հրաշալի խոհանոց։

Հյուրանոցի հիմնադիր Ժորա Ալեքսանյանի ջանքերով է կառուցվել Խնձորեսկի հանրահայտ ճոճվող կամուրջը։ Միայն այդ նախաձեռնության շնորհիվ Գորիս քաղաքում շեշտակի աճել է զբոսաշրջության ոլորտը։

Ժորա Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ նախաձեռնություններով, ներդրումներով, որոնք նպատակ ունեն զարգացնելու Գորիսի շրջանի զբոսաշրջության ոլորտը, ինչպես նաեւ բարձրացնելու քաղաքի զբոսաշրջության ոլորտի սպասարկման միջին ցենզը։

(Այս հանգամանքը կարեւոր խթան է այն մարդկանց համար, ովքեր կարեւորում են թե ինչպիսի ընկերության ծառայություններից են օգտվում, համարելով, որ դրանով նաեւ իրենց համեստ նպաստն են բերում տվյալ ընկերության ձեռնարկած սոցիալական նախաձեռնություններին):

Հյուրանոցը իրականացնում է նաեւ հարմարավետ տուրեր իր հյուրերի համար, ովքեր ցանկություն ունեն շրջագայելու տարածաշրջանի պատմամշակութային վայրերով։

Որպես հյուրանոց, այն շատ հարմարավետ է եւ ունի գնային ճկուն քաղաքականություն։ 

Հյուրանոցը շատ հարմար եւ վստահելի գործընկեր է տուրիստական ոլորտի ներկայացուցիչների համար։ Ունի ոլորտում գործունեության բավական երկար փորձ եւ տասնյակ գործընկերներ։

Հյուրանոցն ունի  նրբաճաշակ կահավորված սենյակներ` համալրված ժամանակակից բոլոր հարմարություններով: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգարան, ջերմակարգավորիչ, կաբելային հեռուստատեսություն, ինտերնետ Wi Fi, վարսահարդարիչ: 

Հյուրանոցն ունի  առանձին ճաշարան, որտեղ պատրասվում են զանգեզուրյան ամենահամեղ ուտեստները։ Հյուրանոցն իր ճաշացանկի հումքի մեծ մասը ձեռք է բերում տեղական արտադրողներից, որի շնորհիվ դրանք մաքուր են, զերծ են որեւէ քիմիկատներից, ինչպես նաեւ ապահովում են ճաշերի յուրահատուկ համն ու բուրմունքը։

Հյուրանոցն ունի հարմարավետ երկորդ սրահը, որտեղ կարող են իրականացվել սեմինարներ, կոնֆերանսներ։

Հյուրանոցն ունի ըստ հարմարավետության տարբեր սենյակներ, որոնք նախատեսված են ընտանիքով հանգստի մեկնող մարդկանց համար, ինչպես նաեւ հատուկ բիզնես դասի սենյակներ, որտեղ հանգստացողները կարող են կազմակերպել բիզնես հանդիպումներ։

Հյուրանոցը նաեւ աշխատում է տուրիստական գործակալությունների հետ եւ նման տասնյակ գործընկերներ, ինչպես նաեւ աշխատանքային երկար տարիների փորձ։

Շնորհվի սենյակների առանձնահատկությունների, հյուրանոցից կարող են օգտվել թե անհատները, թե ընկերական փոքր կոլեկտիվները եւ թե մեծ կոլեկտիվները։

Հյուրանոցը գրանցված է տուրիստական, հյուրանոցային կայքերում։

Այն ունի նաեւ ՖԲ էջ, Ինստագրամում էջ, որտեղ պարբերաբար ներկայացվում է ոլորտային նորություններ, հետաքրքիր իրադարձություններ, ինչպես նաեւ ընթացիկ լուսանկարներ հյուրանոցային առօրյա կյանքից։

Հյուրանոցն ունի կայք, որտեղ լրացված են հիմնական տեղեկությունները։

 

ՖԲ էջերում յուրաքանչյուր աշխատանքային օր տեղադրվում է համպատասխան գրառում, որի բովանդակությունը համաձայնեցված է հյուրանոցի մարկետինգային քաղաքականության հետ։

Ավելի ներքեւում բերված են համապատասխան գրառումները։



Ներկա դրությամբ կիրառվում են ՖԲ եւ Ինստագրամի սոցիալական ցանցի էջերը։
Բացի դրանից, համապատասխան թարմացումներ կատարվում են նաեւ հյուրանոցային էջերում։ (booking եւ այլն)

ՖԲ էջի գրառումների եւ համապատասխան արդյունքների դինամիկան

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի

  • Տեսարժան վայր Սյունիքում

Երեքշաբթի

  • Հյուրանոցի մասին գրառում

Չորեքշաբթի

  • Հետաքրքիր փաստ հյուրանոցների մասին

Հինգշաբթի

  • Խնձորեսկ

Ուրբաթ

  • Հյուրանոցի մասին գրառում