Գորիսի Ֆրանս֊Հայկական Սրտանոթային կենտրոն

Սոցիալական ցանցերում մարկետինգային ռազմավարություն

Թվային մարքեթինգի ռազմավարությունը, ինչպես բոլոր այլ դեպքերում, կարելի է մշակել՝ պատասխանելով մի քանի հարցի՝

Գորիսի Ֆրանս֊Հայկական սրտանոթային կենտրոնը բացվել է 2013թ․ մայիսի 7-ին։ Սրտանոթային կենտրոնը «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի առաջնորդող ծրագիրն է, որն ապահովում է Սյունիքի մարզի և Ղարաբաղի բնակիչների բուժօգնությունը: Այն գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ 

Հասցե․ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Ակներ 15/1

Հեռ․ +374 91 141 312

Կենտրոնն ապահովում է բարձր մակարդակի սրտաբանական հետազոտություններ և հնարավորություն է տալիս բացահայտել սրտանոթային հիվանդությունները, որոնք հանդիսանում են մահացության հիմնական պատճառը Հայաստանում:

Նպատակն է տարածաշջանում ընկալվել որպես․

  • Վստահելի բուժհաստատություն բարձրակարգ մասնագետների եւ ժամանակից սարքավորումների շնորհիվ
  • Մեր համար առաջայինը հիվանդությունների կանխարգելումն է
  • Որպես ֆրանս֊հայկական հարաբերությունների վառ օջախ եւ ինֆորմատիվ հարթակ

Կենտրոնն ունի կորոնոգրաֆիկ հետազոտությունների կաբինետներ, հետվիրահատական հսկողության պալատ, սրտանոթային հետազոտության և խորհրդատվության կաբինետներ, ինչպես նաև ռենտգեն կաբինետ:

Գորիսի սրտանոթային կենտրոնը առաջարկում է հետևյալ ծառայությունները

Ստենտավորում

Ախտորոշիչ կորոնարոգրաֆիա

Սթրես տեստ

Սրտի սոնոգրաֆիա

Լաբորատոր անալիզներ

Լինելով միակը տարածաշրջանում՝ կենտրոնն ապահովում է Սյունիքի մարզի և Արցախի սրտանոթային խնդիրներ ունեցող բնակիչների բուժօգնությունը։

Կենտրոնն ունի Ֆբ, ինստագրամի էջ, որտեղ ներկայացվում են կենտրոնի հիմնական ծառայությունները, ինչպես նաև առողջ ապրելակերպ քարոզող գրառումներ։

ՖԲ էջերում յուրաքանչյուր աշխատանքային օր տեղադրվում է համպատասխան գրառում, որի բովանդակությունը համաձայնեցված է կենտրոնի մարկետինգային քաղաքականության հետ։

Ավելի ներքեւում բերված են համապատասխան գրառումները։

Ներկա դրությամբ կիրառվում է կենտրոնի ՖԲ էջը, նախատեսվում է նաև ստեղծել ինստագրամյան էջ։

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի

  • Ակնարկ առողջ ապրելակերպի մասին

Երեքշաբթի

  • Սրտանոթային հիվանդությունների կանխարգելում և նախանշաններ

Չորեքշաբթի

  • Բժշկական կենտրոնի մասին հակիրճ անդրադարձ պատմական ակնարկ կամ առկա իրադարձություն

Հինգշաբթի

  • Աֆորիզմ
  • Գորիսից կամ Ֆրանսիայից տեղեկատվություն

Ուրբաթ

  • Հետաքրքիր փաստ