Armor Arm ֊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Զրահաբաճկոնների արտադրության տեղական ընկերություն՝ հիմնված նորագույն գիտատեխնիկական հետազատությունների վրա։

  • Մեր կողմից մշակված տեխնոլոգիայով և տեղական հումքի հիման վրա սինթեզված պեռլիտային նանոկառուցվածքային ապակե-բյուրեղական կերամիկայի օգտագործմամբ ստեղծվել և արտադրվել են կոշտ բալիստիկ զրահաթիթեղներ, որոնք կարող են մարդու կենսական կարևոր օրգանները հուսալիորեն պաշտպանել տարբեր հրաձգային զենքերից արձակված գնդակներից:
  • Այդ զրահաթիթեղները կայուն են բազմակի հարվածների նկատմամբ և կախված դրանց պաշտպանության դասից կարող են օգտագործվել ռազմական , ոստիկանական և այլ հատուկ նպատակներով: Զրահաթիթեղները տեղադրվելով զրահաբաճկոնի առջևի և հետևի (որոշ դեպքերում նաև կողքի) գրպաններում հեշտությամբ ինտեգրվում են նրա կառուցվածքի մեջ:
  • Զրահաթիթեղները հաջողությամբ անցել են ՀՀ ՊՆ հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից իրականցված բոլոր փորձարկումները:

«Վահան» անվանումով հայրենական զրահաթիթեղներ, որոնց քաշը 2.2-2.3 կգ է, դրանք կարող են պաշտպանել այնպիսի զենքերի փամփուշտներից, ինչպիսիք են Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ արդիականացված Կալաշնիկովի հրացանը: Դրանցից արձակված փամփուշտները 10 մ հեռավորությունից կարող են ծակել երկաթգծի ռելսերը:

Սակայն մեր զրահաթիթեղները ունակ են դիմակայել այդ զենքին, եթե անգամ նրանց 10 մետրից կրակեն: Իրենց պաշտպանիչ հատկություններով եւ քաշի բնութագրիչներով, դրանք չեն զիջում օտարերկրյա նման թիթեղներին (ինչ-որ տեղ, եւ գերազանցում), բայց դրանց գները շատ ավելի ցածր են։

Զրահաթիթեղները մշակվել են ԲԲԸ «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոնի» մասնագետների ջանքերով: «Այս ամենը արտոնագրված է Հայաստանում

Պաշտպանության նախարարությանը և ՀՀ զինծառայողներին

    • Արմորի արտադրանքի մասին տեղեկացվածության բարձրացում
    • Ոլորտում տեղի ունեցող նորությունների մասին նյութեր
    • Արտադրանքի ստեղծմանն առնչվող նյութերի լուսաբանում, գործընկերների ներկայացում, այսպիսով արտադրանքի հանդեպ վստահության բարձրացում
    • Հայ գյուտարարների գյուտերը պատմության մեջ #ճանաչենքմերգյուտարարներին
    • Զրահաբաճկոնի ստեղծման ընթացքը պատմական զարգացման մեջ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեքշաբթի

  • Զրահաբաճկոնի ստեղծման պատմությունից

Երկուշաբթի

  • Արտադրանք

Չորեքշաբթի

  • Ռազմական ոլորտի նորություն

Հինգշաբթի

  • Արտադրանք

Ուրբաթ

  • Համագործակցություն (ում հետ են համագործակցում) կամ զրահաբաճկոնի նյութերի մասին